Մեր մասին

Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականին: 1999 թվականից զբաղվում ենք հրատարակչական գործունեությամբ: 2000 թվականին հիմնադրել ենք օֆսեթ տպագրության տպարանը, որը հաջողությամբ գործում է մինչ օրս: Օգտագործում ենք գերմանական Heidelberg  և չեխական ADAST ֆիրմաների բարձրորակ նախատպագրական, տպագրական և  հետտպագրական սարքավորումներ, որի շնորհիվ մեր փորձառու մասնագետներին հաջողվում է սեղմ ժամկետներում կատարել ամենապահանջկոտ հաճախորդների պատվերները` գրքեր,  ամսագրերբրոշյուրներ, թերթեր, նոթատետրեր,  տարբեր երկրաչափական տեսք ունեցող տուփեր (նախատեսված անձեռոցիկների, նվերների համար)թղթե տոպրակներ, բուկլետներ, այցեքարտեր, բացիկներ, հրավիրատոմսեր, օրացույցներ, կատալոգներ, պիտակներ, պոստերներ,  բլանկներ, թղթապնակներ, վկայականներ, բառատիպեր (լոգոտիպեր), ապրանքանիշեր, ծրարներ, փաթեթանյութեր, ազդագրեր, պլակատներ:

Փոքրաքանակ պատվերները հաջողությամբ և օպերատիվությամբ  կատարում ենք 2008 թվականին հիմնադրված թվային տպագրության միջոցով, որտեղ օգտագործում ենք  աշխարհահռչակ XEROX  և IDEAL ֆիրմաների սարքավորումները: